Գործընկերներ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ),

Հիմնադրվելով 2000թ. մայիսի 6-ին, նույն թվականի հուլիսի 14-ին գրանցվել է որպես գործարար իրավաբանական անձանց միություն Սեդիթ (Բրայենս), Միգմա, Ալգորիթմ-Սերվիս, Լինկ, Հայկական ծրագրեր, Արմինկո կազմակերպությունների կողմից։

 

 

 

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը հիմնադրվել է 1993 թվականին: Իր գործունեության 20 տարիների ընթացքում լույս է ընծայել ավելի քան 3000 անուն գիրք և ամսագիր: «Էդիթ Պրինտ»-ը հայաստանյան շուկայի առաջատարներից է ուսումնական, մանկական և գեղարվեստական գրականության հրատարակության ոլորտներում, հիմնադրել է «Ուրախ գնացք» և «Իմ մոլորակը» ամսագրերը՝ տարրական ու միջին դպրոցական տարիքի երեխաների համար: Ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

 

 
 
 

«Զբոսաշրջության Տեղեկատվական Կենտրոն»-ը (“Tourism Information Center”) հասարակական կազմակերպություն է, որի նպատակը Հայաստանում զբոսաշրջության զարգացումն է: Կազմակերպության հիմնադիրներն ու կազմակերպիչները տուրիզմի ոլորտի տարբեր մասնագետներ են, որոնք երկար ժամանակ աշխատելով այս ոլորտում իրենց փորձն ու հնարավորությունները միացրել են հանուն մեկ նպատակի՝ տուրիզմի միջոցով Հայաստանի զարգացման համար: Ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

 

 

Ինֆորմացիոն գործընկեր՝ Հայ Թեք Ռադիոնախագիծ:

 Հայթեքը Առաջին ռադիոնախագիծն է նորագույն տեխնիոլոգիաների , համացանցի ու ՏՏ ոլորտում կատարվող իրադարձությունների մասին: Միացեք Հայթքի ընթացքին Հանրային ռադիոյի եթերում Երկուշաբթիից ուրբաթ 14:15 -ին: Հայ Թեքը հասանելի է նաև Facebook-ում:

 

  Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժում «ՀԱՍԿ» կազմակերպությունը 1989 թ. –ից պատանեկության և երիտասարդության շրջանում գործունեություն ծավալած առաջին հասարակական կազմակերպություններից է, որի նպատակն է պատրաստել բարոյական բարձր արժանիքներով և ազգային նկարագրով, Հայրենիքին ծառայելու պատրաստ, փոխօգնության և ընկերասիրության ոգով դաստիարակված քաղաքացիներ: Այդ նպատակին հասնելու սկաուտական մեթոդն ինքնուսուցման համակարգ է,որն իրագործվում է փոքր խմբերում` ամենշաբաթյա հավաքների, միջոցառումների, արշավների, բանակումների /ճամբարների/ միջոցով,որոնք զարգացնում են ինքնաճանաչողություն,օգնում բացահայտել անհատական հատկանիշներն ու կարողությունները,ինքնահաստատվել հասարակական կյանքում:

 

 

 

Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն է, որը նպատակ ունի համախմբել ողջ հայության բնապահպանական և մասնագիտական ներուժը` ի նպաստ մեր հայրենի բնության պահպանության, տնտեսության զարգացման և սոցիալական արդարության ապահովման: ՀԲՃ-ն ներկայումս ունի գործող չորս աշխատանքային խումբ՝ էկոկրթություն և հանրային կապեր, մշտադիտարկում և խնդիրների վերհանում, կանաչ ջոկատ և իրավաբանական խումբ:

«Զանգակ» հրատարակչությունը հիմնադրվել է Մկրտչյանների ընտանիքի կողմից 1997 թվականին: Ընկերությունը կարճ ժամանակում դարձել է Հայաստանի հեղինակավոր հրատարակչություններից մեկը: Նրա ջանքերով լույս են տեսել ավելի քան 2000 գիրք ինչպես հայերեն, այնպես էլ այլ լեզուներով:

 

IUnetworks LLC 

                    

 

 

          

Add new comment