ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐ ՄՐՑՈՒՅԹ !!!

Սիրելի՛ Սեբաստացիներ, Հանրակրթական դիջիթեք 2015-ն արդեն վաղուց մեկնարկել է, բայց այն չունի պաշտոնական լոգո և գովազդային հոլովակ: Այս բացը լրացնել է պետք, այնպես չէ՞: Դե ուրեմն՝ ի գործ:

Հանրակրթական Դիջիթեք 2015-ը հայտարարում է միանգամից երկու մրցույթ՝ Դիջիթեքի լոգոյի և գովազդային հոլովակի:

Ներկայացվող պահանջներն են՝

  • Լոգոն պետք է լինի հետաքրքիր. մի վախեցեք նորամուծություններից, իրականացրեք ձեր ամենախենթ մտահղացումները:
  • Գովազդային հոլովակի նպատակն է ներկայացնել Հանրակրթական Դիջիթեքը կրթահամալիրից դուրս, հետևաբար՝ այն պիտի և՛ հետաքրքիր լինի, և՛ պարունակի տեղեկություն Հանրակրթական դիջիթեքի, դրա անվանակարգերի և մասնակցության կարգի մասին:

Հաղթողին որոշելու կարգը.

Մրցույթների հաղթողները կորոշվեն հետևյալ սկզբունքով. նախ աշխատանքները կտեղադրվեն Հանրակրթական դիջիթեքի ֆեյսբուքյան էջում: Ապա ամենաշատ ֆեյսբուքյան Like ստացած 5 մասնակիցներից պրոֆեսիոնալ ժյուրին կընտրի լավագույն աշխատանքները, որոնց հեղինակներն էլ կստանան դիջիբոնուս:

Անհամբեր սպասում ենք ձեր հայտերին:

Աշխատանքները կարող եք ուղարկել digitec@mskh.am հասցեով:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 10-ն է: 

Add new comment