Խոսքի զարգացումը նախակրթարանում

Ներկայացվող նյութի(երի) հղումը(երը): 
https://goharzargaryan.wordpress.com/%D5%A4%D5%AB%D5%BB%D5%AB%D5%A9%D5%A5%D6%84-2016%D5%A9/
Աշխատանքի հեղինակ: 
Գոհար Զարգարյան
Խմբային աշխատանքի դեպքում նշել մյուս հեղինակների անունները: 
Գոհար, Մելինե և սաներ
Աշխատանքի կատարման խորհրդատու կամ օգնական /նշել անուն, ազգանուն/: 
օգնական՝ Մելինե Սիմոնյան
Երկիր, մարզ, քաղաք, գյուղ: 
ք.Երևան
Հաստատություն: 
<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր
Դպրոց: 
Դպրոց-պարտեզ
Դասարան: 
Նախակրթարան
Պաշտոն: 
դաստիարակ
Հավելյալ: 
Բանավոր խոսքը ճիշտ կիրառելու հմտությունները ձեռք են բերվում և մշակվում ողջ կյանքի ընթացքում: Շատ կարևոր են կյանքի առաջին երեք տարիները:Ուսումնական նյութը հիմնականում ոտանավորներն են, խաղիկներն ու հաշվերգերը: Նախակրթարանի տարատարիքային խմբում սաների խոսքի զարգացումն իրականացվում է տարբեր մեթոդներով և հնարքներով: Երբեմն դժվար է ոտանավորն ու խաղիկը տարբերել: Խաղիկների մի մասը հստակ շարժում կամ գործողություն է ենթադրում: Սաների հետ հեղինակային նյութ անցնելիս կամ երգելիս մի նոտայի կամ բառի փոփոխությունը եթե սխալ հնչի` իհարկե սարսափելի չի լինի: Երգ- խաղիկ-ոտանավոր խաղալիս, եթե նույն բառերը չլինեն կամ էլ հորինված լինի մեր իսկ կողմից` կունենանք նոր ստեղծագործություն: Ստվերային խաղ-թատրոն ներկայացնելու ընթացքում, սկզբնական շրջանում շարժումները խառն, անորոշ են լինում, քիչ-քիչ կարգավորվում են, սաները փորձում են դրանց մեջ իմաստ դնել, մանավանդ, երբ որևէ ստեղծագործություն են ցուցադրում: Խոսում են, թե չէ, մեկ է, մարմնի լեզու են ստեղծում, իրենց հասկանալի և հասանելի: Ոտանավորները սովորում ենք խմբով, վանկատելով, շշուկով, ցածրաձայն արտասանությամբ, այնուհետև բարձրաձայն, տարբեր ռիթմիկ շարժումներով: Կիրառում ենք տարբեր հնարքներ, որ սաներին հետաքրքիր լինի: Վանկերով արտասանելիս պահում ենք խաղիկի երաժշտական ռիթմը, օգտագործում ենք շրխկաններ: Հետո աստիճանաբար վանկերը միացնում ենք, բայց երեխաները հենց իրենք պահպանում են խաղիկ-ոտանավորի ռիթմը: Եթե խաղիկ-ոտանավորը երաժշտական է, աստիճանաբար ռիթմից գնում ենք երաժշտության: Իհարկե սկսում ենք ամենապարզերից, հետո միացնում ենք համապատասխան շարժումներ: Այնուհետև անցնում ենք համեմատաբար բարդերին, որոնք արդեն ինչ-որ չափով նաև սյուժե ունեն, հերոս ունեն: Հետագայում, երբ խաղալով լավ յուրացնում են խաղիկները, կարողանում են բառն ու շարժումը ազատորեն միասին վերարտադրել, սկսում են այլ լուծումներ կիրառել Դրանք էլ յուրօրինակ խաղիկ-ոտանավորներ են դառնում:
Փետրվարի 8-ից 19-ին կրթահամալիրում ստուգատեսի մասնակցություն: 
Այո
Այլ տեղեկություններ: 
ֆիլմը նկարահանել եմ հեռախոսով: Ֆիլմը պատրաստելիս օգտագործել եմ <<Windows Live Movie Maker>> ծրագիրը: