Հանդիպում լուսանկարիչ Գերման Ավագյանի հետ

Հանրակրթական Դիջիթեք 2016-ի շրջանակներում շարունակվում են վարպետության դասերը: Այս անգամ հանդիպում ենք հայտնի ֆոտոլրագրող, վավերագրող լուսանկարիչ Գերման Ավագյանի հետ: Նրա աշխատանքներում հիմնականում արծարծվում են սոցիալական հարցեր, օրինակ՝ ականների հետաևանքով վնասվածքներ ստացած, հոգեկան խնդիրներ ունեցող և հաշմանդամ մարդիկ, աղքատություն և այլն:
Վարպետության դասը տեղի կունենա փետրվարի 17-ին, ժամը 13:00, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի կենտրոնի ցուցասրահում: Թեման՝ «Վավերագրական լուսանկարչություն»:
Մասնակցութան համար խնդրում ենք նախապես գրանցվել՝ գրելով anisargsyan@mskh.am էլ. հասցեին:

Սիրով սպասում ենք բորոլին:

Add new comment