Ուսումնական պարապմունքների նոր կազմակերպում

Դասավանդողի կողմից ներկայացվող նյութը պետք է լինի.

  • ուսումնական պարապմունքի կազմակերպման նոր ձևի նկարագրություն, ուր կներկայացվեն նաև տվյալ պարապմունքն իրականացնելու համար համապատասխան գործիքներ և մեթոդներ
  • ուսումնական պարապմունքի նոր ձևի կազմակերպման նկարագրություն, որը կներառի նաև այդ պարապմունքից ստացված արդյունքներ
  • ուսումնական պարապմունքի կազմակերպման նոր ձևի արդյունքում ստեղծված նյութ կամ նյութերի փաթեթ (կից նկարագրության մեջ հայտը ներկայացնողը պետք է համառոտ գրի, թե ինչն է տվյալ նյութի նորույթը):
  •  

Սովորողի կողմից ներկայացվող նյութը պետք է լինի.

Համակարգչային ծրագրի, մեդիագործիքի կիրառմամբ ստեղծված ցանկացած նյութ՝ հետևյալ պայմանով. սովորողը պետք է գրի, թե դա ինչով է նոր՝ համեմատելով հանրակրթական դպրոցի նմանատիպ աշխատանքների հետ:

Օրինակներ.

  • Սովորողը կարող է ձայնագրել որևէ բանաստեղծություն, և գրավոր այն համեմատել հանրակրթական դպրոցում դասի ժամանակ բանաստեղծության հարցման հետ և նշել, թե տվյալ ձևով բանաստեղծություն ներկայացնելն ինչով է իր համար օգտակար, շահեկան, ինչն է տարբերությունը, որն է թերությունը:
  • Այս կերպ կարելի է ներկայացնել որևէ գրական ստեղծագործության քննարկում, որը հանրակրթական դպրոցներում արվում է դասի ժամանակ, իսկ ինքը դա կատարել է տեսանյութի կամ առցանց դասի միջոցով:
  • Կարող է ներկայացնել բնագիտական փորձ, որը կատարել է տանը:
  • Եվ այլն…

Նյութերի ներկայացման ձևի մեջ սահմանափակումներ չկան. դրանք կարող են լինել տեսանյութեր, հոդվածներ, ցուցադրություններ, աուդիոգրքեր, բլոգի էջեր և այլն:

Պարտադիր է միայն  փոքր տեքստ, ուր կնշվի, թե հանրակրթական դպրոցների նմանատիպ ուսումնական պարապմունքների համեմատ տվյալ պարապմունքում ինչն է նոր:

 

Հանրակրթական Դիջիթեք 2016-ի հայտերը:

Add new comment