Հանրակրթական դիջիթեք 2016՝ թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ

Աջակից՝                          ՀՀ   ԿԳՆ

Կազմակերպիչ՝             Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Պաշտոնական կայք      digitech.mskh.am

Նպատակը՝                 Ստուգատեսը կազմակերպվում է որպես ուսուցիչների, սովորողի, սովորողների խմբի ուսումնական նախագիծ, որի նպատակն է հանրակրթության մեջ թվային միջոցների, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, մոբիլ և ստեղծական ուսուցման փորձի ներկայացումը, ամփոփումը, խրախուսումը, տարածումը:  

Անվանակարգերը

Հանրակրթական Դիջիթեքին ներկայացվում են 2015թ. փետրվարի 1-ից հետո ստեղծված նյութերը կամ 2015-2016 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի նախագծերը` նկարագրությամբ, մեթոդական հոդվածով:

  • Մեդիակրթության նոր գործիքի, միջոցի յուրացում-կիրառում
  • Ուսումնական պարապմունքների նոր կազմակերպում
  • Կրթական ծրագրի նոր կազմակերպում
  • Գործուն աջակցություն Հանրակրթական Դիջիթեքին, Հանրակրթական Դիջիթեքի տարածում
  • Ուսումնական-ստեղծագործական հավաքի, պլեների, ճամբարի նախագիծ
  • Դիջիթեքը նախակրթարանում
  • Դիջիթեքը շրջանավարտի գործիք
  • Դիջիթեքը ընտանիքում
  • Դիջիթեքը լրացուցիչ կրթության գործիք
  • Դիջիթեքը ինքնակրթության գործիք
  • Առցանց ուսուցման նյութերի փաթեթ 
  • Հանրակրթության մեդիասպասարկում
  • Ուսումնական բլոգը՝ դասագիրք

 

Աշխատակարգ

 

Հունվարի 11-ից փետրվարի 26-ը՝ մրցութային նյութերի հրապարակում ուսուցիչների և սովորողների բլոգներում, անհատական կայքերում, mskh.am-ում, այլ սոցցանցերում. անհատական, խմբային, դասարանական, դպրոցական, ընտանեկան մասնակցության հայտերի ընդունում: Հայտում գրանցվում են ըստ անվանակարգի ներկայացվող նյութերի փաթեթը, նկարագրությունը, մեթոդական հոդվածը, առկայության դեպքում` նաև այլ նյութեր, որպես արդյունք:

Փետրվարի 6 - ստուգատեսի մեկնարկ, ստուգատեսային-տոնական-ավանդական ղափամա

Փետրվարի 8-26 - դիջիթեքյան բաց պարապմունքներ, կլոր սեղաններ, ցուցադրություններ, ներկայացումներ, նախագծերի մեկնարկներ

Փետրվարի 26 - տոնական մեդիաուրբաթ-համերգ, ստուգատեսին ներկայացված աշխատանքների հրապարակում

Փետրվարի 26-մարտի 3 - ստուգատեսային աշխատանքների բաց գնահատում-քվեարկում

Փետրվարի 26-ին, մարտի 4-ին- հատուկ, խրախուսական, անվանական մրցանակների հանձնում նախաձեռնող անհատների, խմբերի, կազմակերպությունների կողմից

Մարտի 4-ին - մրցանակային աշխատաքների հրապարակում

 

Հանրակրթական դիջիթեքի մրցանակը ստեղծագործական ճամբարի ուղեգիրն է։ Հատուկ, խրախուսական, անվանական մրցանակներ հայտարարում և հանձնում են նախաձեռնող անհատները, խմբերը, կազմակերպությունները:

Կրթահամալիրը արտերկրից ներկայացված հայտի և հոդվածի հայերեն թարգմանությունն ապահովվում էՑանկացողները կօգտվեն կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններից: Կրթահամալիրի կրթական բոլոր օբյեկտներում մշտապես գործում է անլար ինտերնետ:

Comments

Add new comment