Դիջիթեքյան ամառային առաջադրանքներ. Ամփոփում

Ամառն այն եղանակն է, երբ պետք է դասեր չանել, պետք է հանգստանալ... Բայց ինչպե՞ս, չէ որ հանգստանալն էլ իր ձևն ունի, չէ որ հանգիստն էլ պետք է լինի ուսումնական, չէ որ կարելի է հագստանալով սովորել...

Եվ էսպես միտք առաջացավ. կազմել ամառային առաջադրանքների փաթեթ, էնպիսին, որը մենք էլ հավեսով կանեինք, էնպիսին, որ կհետաքրքրեր սովորողներին: Փորձեցինք հնարավորինս հետաքրքիր առաջադրանքներ ու հարցեր գրել: Ահա առաջադրանքների հղումը, եթե կցանկանաք, հիմա էլ կարող եք մասնակցել, չնայած որ աշուն է (բայց ի՞նչ աշուն, իսկական ամառ է էլի):

Կազմելուց, կայքում տեղադրելուց հետո, մեյլս չէի փակում, անընդհատ սպասում էի պատասխանի... Առաջադրանքներն ուղարկվել էին բոլոր սովորողներին, ուսուցիչներին, ծրագրերի ղեկավարներին, պետք էր տարածել, Դիջիթեքը պետք էր հասանելի դարձնել: Բայց... չէ որ ամառ է ու մեր հասարակության մեջ այն կարծրատիպը կա, որ պետք է հանգստանալ ոչինչ չանելով, էլ ի՞նչ առաջադրանքների, ի՞նչ մտածելու ու աշխատելու մասին է խոսքը:

Միջին դպրոցում կազմակերպվող ամառային ճամբարի ընթացքում գնացինք սովորողներին Դիջիթեքի մասին պատմելու, առաջադրանքներն ու հարցերը պարզաբանելու, միգուցե կային հարցեր, որոնք սովորողների համար անհասկանալի էին, միգուցե կային առաջադրանքները, որ նրանց դուրը չեկան... Նրանք էլ պատասխանեցին հարցերին, կատարեցին առաջադրանքները ու բավականին հետաքրքրությամբ և հավեսով...

Ահա նրանց առաջադրանքներից.

Մայա Բախշիդյանի աշխատանքը, էնքա՜ն հետաքրքիր ու հավեսով էր պատմում ամեն ինչի մասին, իսկական ստեղծական մարդ: Ու իր նման էլ թիթիզ ընկերուհի ուներ, Էլինա Պապյանը, վամպիրների սիրահար, աշխատանքը: Նրանց հետ միասին ճամբարին մասնակցում էին երկու տղաներ` Վասակ Տումանեանն ու Նվեր Ղևոնդյանը, նրանց էլ մասնակցեցին: Ահա ևս մեկ աշխատանք՝ Գրիգոր Կիրակոսյանի աշխատանքը:

Շարունակում էի մեյլս բաց պահել, որ հենց նամակ գա, միանգամից տեսնեմ...
Վերջապես եկան այդքան սպասված պատասխանները...

Գեղարվեստի կրտսեր դպրոցից մասնակցեց Ռոզա Խաչատրյանը, մանրամասն գրված, հետաքրքիր գրած-պատմած աշխատանքով` նյութը Ռոզայի բլոգում: Հիմնական դպրոցից էլ մասնակցեցին` Միլենա Մանուչարյանի աշխատանքը: Նոր դպրոցն էլ հետ չմնաց, 3-րդ դասարանցի Նատալի Նահապետյանը մասնակցեց, ի դեպ շատ սիրուն էր նկարել իր Դիջիթութակին: Ու որպես վերջաբան ներկայացնեմ Պետրոսյան Արամի աշխատանքը, հետաքրքիր բաներ էր նկատել ֆիլմերում, գրածը դուրս եկավ:

Ուրախ եմ, որ պատասխանողներ կային, բայց տխուր եմ, որ քիչ էին, ուրեմն լավ չենք աշխատել, պետք է փորձել նորից, պետք է մտնել հասարակության մեջ, տարածել Դիջիթեքը...
Պատրաստվում ենք մասնակցել Դիջիթեք Էքսպոյին, ներկայացնել մեր ծրագիրը, մեր Դիջիթեքը, մեր կրթահամալիրը (նախապատրաստական աշխատանքները շուտով կավարտվեն):

Բարի Դիջիթեք...

Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի

Add new comment