Հանրակրթական Դիջիթեք 2016. Ծրագիր

Հանրակրթական Դիջիթեք 2016
Ծ
րագիր

1.     Հանրակրթական Դիջիթեքի տարածում համացանցում, սոցցանցերում(ունենք Դիջիթեքյան խումբ և էջ Ֆեյսբուքում), Դիջիթեքյան բուկլետների բաժանում

2.     Դիջիթեքի կայքի ակտիվացում (digitech.mskh.am)

3.     Արտագնա կլոր սեղաններ Հայաստանում, Արցախում և Վրաստանում, որոնց ընթացքում ներկայացնում ենք Հանրակրթական Դիջիթեքը՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, վրացերեն և այլն

4.     Դիջիթեքյան եղանակներ, շարունակական նախագիծ. փոքրիկ առաջադրանքների կազմում-կազմակերպում-ամփոփում-հրապարակում: Ամառային Դիջիթեք

5.     Անվանակարգերի նախագծում, հաստատում: Անվանակարգերին ներկայացվող պահանջների մշակում, լրամշակում: Անվանակարգերի պատասխանատուների, հանձնաժողովի կազմի ընտրություն

6.     Ամենշաբաթյա վարպետության դասերի կազմակերպում անվանակարգերի պատասխանատուների, հանձնաժողովի անդամների, այլ մասնագետների ղեկավարությամբ:

7.     Դպրոցներից ընտրված պատասխանատուներ, որոնցից ստեղծվում է ստեղծագործական խումբ.

8.     Խումբն աշխատում է հիմնականում առցանց, ունենում է պարբերական հանդիպումներ-քննարկումներ:

9.     Նոր գործընկերների ներգրավվում

10.  Դիջիթեքի պրեզենտացիաներ մայիսյան և սեպտեմբերյան բաց հավաքներին

11.  Դեկտեմբերի 19-ին դիջիթեքյան մեդիաչորեքշաբթի. ամեն դպրոց պետք է ներկայացնի իր դիջիթեքյան գովազդը, երգը կամ ֆլեշմոբը:

12.  ՏՀՏ մասնագետների մասնագիտական խորհրդատվություն (սեմինարների, վերապատրաստումների, ընթացիկ աշխատանքների ձևով)

13.  Համագործակցություն ITLab աշխատանքային խմբի հետ, որոնք տարվա ընթացքում ներկայացնում են կրթության մեջ գործածվող նոր գործիքներ և ծրագրեր և օգնում են սովորողներին և դասավանդողներին յուրացնել դրանք: Համագործակցության արդյունքները ներկայացվում են Մեդիաչորեքշաբթիների ընթացքում:

14.  Դիջիթեք բիզնես ֆորումին և Դիջիթեք 2016 10-րդ մասնագիտացված ցուցահանդեսին Հանրակրթական Դիջիթեքի պրեզենտացիա, հնարավոր գործընկերների ներգրավվում (սովորողների միջոցով բաժանվում են բուկլետներ, ներկայացվում են տեսահոլովակներ)

Add new comment