Ամառային առաջադրանքներ Դիջիթեքից. 2015

***
Ես շատ եմ սիրում ամառը: Որովհետև շա՜տ անելիքներ կան: Նաև կան բազմաթիվ համեղ ու գունեղ մրգեր: Իսկ ամռան իմ ամենասիրած ուտելիքը դա եփած եգիպտացորենն է, նույնիսկ եթե ամեն օր դա ուտեմ: Դրա համար էլ 
Ձեզ եմ ներկայացնում մի տեսանյութ, որտեղ պատմում է եգիպտացորենի մասին:
Ճիշտ է, բացի եգիպտացորենից, ես սիրում եմ նաև բլինչիկներ ուտել, չնայած բլինչիկը ամառվա հետ կապ չունի: Ձեզ ներկայացնում եմ բլինչիկ պատրաստելու իմ տեսանյութը:

***
Դիջիթեքն ու դիջիղափաման

Ես գիտեմ, որ բոլոր սեբաստացիներն էլ շատ են սիրում  Դիջիթեքն և Դիջիղափաման: Ու ամբողջ տարի անհամբերությամբ են սպասում նրանց:
Դիջիթեքի և Դիջիղափամայի մեջ ես մի շատ հետաքրքիր կապ եմ նկատել: Նրանց անվան առաջին տառը նույն տառն է՝  Դ, ու նրանք երկուսն էլ համով են ու հետաքրքիր:
Բայց  իմ կարծիքով Դիջիթեքն և Դիջիղափաման իրար հետ միասին պետք է գան, որ ամեն ինչ ավելի բուռն լինի:

***
10 ամենադիջիները

No Անուն, ազգանուն Ինչո՞ւ եմ ես նրան Դիջիմարդ համարում
1.  Արտենյան Լուիզա  Որովհետև նրա անունը և ազգանունը նման են իսկական Դիջիթեքի:
2.  Մարիամ Բալյան  Որովհետև նա մասնակցել է Դիջիթեքին և ստացել է խրախուսական մրցանակ:
3.  Մարտիրոսյան Դավիթ  Որովհետև նրա Դիջիությունը միանգամից երևում  է:
4.  Խաչատրյան Գագիկ  Որովհետև չնայած, որ նա փոքր բալիկ է,մեկ է՝ փոքրիկ Դիջի մարդուկ է:
5.  Տեր-Կուրեղյան Տիգրան  Որովհետև նա Դիջիթեքային  չաղլիկ մարդ է:
6.  Գրիգորյան Մարիամ  Որովհետև նրա հյուսքերը նման են դիջիի:
7.  Եիսաղօլի Ագապե  Որովհետև նրա ազգանունն էլ է Դիջի:
8.  Թանգյան Դիանա  Որովհետև նա շատ ժպտերես է:
9.  Այդինյան Էմիլիա  Որովհետև նա ունի բազմաթիվ Դիջի պայուսակներ:
10.  Մանուկյան Նարե  Որովհետև նա խոսում է արագ, և մտածում է դանդաղ:

***
Ամենա-ամենա-ամենա-ամենա…..

Դիջիտեքային ցուցակից ես ընտրել եմ ամենա-ամենա Դիջիմարդուն: Նա Մարիամ Բալյանն է: Ասեմ Ձեզ, որ նա մասնակցել է Դիջիտեքին և ստացել է խրախուսական մրցանակ: Նա աշխատում է <<Գրանդ Քանդի>> գործարանում որպես հաշվապահ: Նրան համարում եմ ամենա-ամենա-ամենա Դիջիմարդը, որովհետև նա միաժամանակ կարողանում է անել շատ բաներ:  Հ.Գ. Հա՜, մոռացա ասեմ, որ Մարիամ Բալյանը իմ մայրիկն է:

1

Այո, ես ինձ համարում եմ Դիջիմարդ, որովհետև, նախ ես իմ և ինձ շրջապատողների կարծիքով հետքրքիր և հումորասեր, մի քիչ էլ նեղացկոտ մարդ եմ, և հետո՝շատ-շատ նյութեր ունեմ պատրաստված Դիջիթեքի համար: Նաև նման եմ Դիջիթեքի, որովհետև շատ անկախ և անկանխատեսելի եմ:

 

Հեղինակ` Ռոզա Խաչատրյան
Ամբողջական նյութը` 
rozakhaca.wordpress.com

Add new comment