Ֆիլմեր

***

Ես այս ֆիլմերից միայն «Մատիլդա»-ն չէի տեսել, իսկ երբ տեսա շատ հավանեցի, ֆիլմը մի փոքրիկ  աղջկա մասին էր, ով ուներ չար եղբայր, վատ ծնողներ, դաժան դասատու: Ամենաշատը հավանել եմ հենց այդ «Մատիլդա» ֆիլմը, ճիշտ է «Չարլին և շոկոլաադի գործարանը» ու «Փոքրիկ Նիկոլյան» նույնպես շատ հավանեցի: Մատիլդային դպրոցում սպասում էր մի շատ դաժան տնօրեն, նա այնքան դաժան էր, որ երխաներին ստիպում էր ուտել մի քանի հատ մեծ տորթ, թեկուզ փորները տրաքելու լինեն, դպրոց էր տանում սարսափելի զենքեր… Եվ այսպես Մատիլդան և իր ընկերները չարչարանքների շնորհիվ կարողացան գրողի ծոցը ուղարեկել այդ դաժան տնօրենին, որից հետո Մատիլդային որդեգրեց դպրոցի մի շատ բարի դասատուներից մեկը, փրկելով Մատիլդային իր ծնողներից: Ու այդպես աղջիկը վարում էր երջանիկ կյանք:

***

Իմ ամենասիրելի ֆիլմը «Ճամբարում» ֆիլմն է: Ֆիլմը հայկական է և հայ երեխաների մասին է, ովքեր գնացել են ճամբար, այնտեղ նրանք հանդիպում են բազում արկածների, խաղեր են խաղում, նկատողություն ստանում, խայտառակվում, կռվում ուրիշ թիմերի հետ, ուրախանում, պայքարում: Մի խոսքով բոլորին առաջարկում եմ գտնել այդ ֆիլմը համացանցում և դիտել, նայելուց հետո կարծում եմ չեք փոշմանի: Ես այդ ֆիլմում բոլոր հերոսներին սիրեցի, այնպես չեղավ, որ մի հերոսի չսիրեի… Ես այդ ֆիլմից սովորեցի, որ ընկերությունը, ճամբարը, ուրախությունը ամենահաճելի բաներն են աշխարհում…

***

  • Ֆիլմեր ծիծաղելու համար`  «Добро пожаловать, или посторонним вход воспрещён»
  • Ֆիլմեր տխրելու համար` «Տիտանիկ»
  • Ֆիլմեր ոգևորվելու համար` «Ճամբարում»
  • Ֆիլմեր հովանալու-զովանալու համար` «3+2»

Հեղինակ` Արամ Պետրոսյան
Աղբյուրը` 
aramkh.wordpress.com

Add new comment