Համեղ պատասխան...

***
Ամենաշատը սիրում եմ կարտոֆիլի պյուրե ուտել: Այն խաշված կարտոֆիլով են պատրաստում, հետո ճզմում են, ավելացնում են կարագ և աղ: Շա~տ համեղ է ստացվում:
 
***
Կպատմեմ տանձի պատմության մասին, քանի որ տանձ շատ եմ սիրում: Տանձ սկսել են մշակել Չինաստանում դեռ մ.թ.ա. 1134 թվականին: Կա տանձի ավելի քան 3000 տեսակ: Տանձը շատ օգտակար միրգ է: Բացի մարդու համար օգտակար լինելուց տանձն օգտագործում են կահույքի, երաժշտական գործիքների և խոհանոցային պարագաների արտադրության մեջ:
 
***
Իմ կարծիքով Ղափամայի ծեսը իրականացնում են, որ մենք հիշենք մեր պատմությունը ու ավանդույթները:
 
***
Թվարկեմ այն ծանոթներիս, որոնց համարում եմ Դիջի մարդ:
Հարութ - Նա շատ է օգտագործում տեղեկատվական տեխնոլոգիաներ
Հայկը - Նա նույնպես շատ է օգտվում ՏՏ միջոցներից և ժամանակակից մարդ է:
Հայրիկ - Նա աշխատում է այդ ոլորտում և շատ դիջի հայրիկ է
 
Իսկ ես քիչ եմ օգտագործում համակարգիչ և այլ տեղեկատվական տեխնոլոգիաներ, ավելի շատ զբաղվում եմ սպորտով, բայց ինձ համարում եմ դիջիմարդ:
 
Հեղինակ` Վասակ Տումանեան, Միջին դպրոց

Add new comment