Ամառային առաջադրանքներից

#Դիջիգեի մասին

Նկարում պատկերված է Դիջիգեն, նա ապրում է Մարսում, չորս տարեկան է, այն իմ ամենասիրելի տարիքն է, նա ինձ նման սիրում է ելակ, դեղին խաղող, լսում է Hallelujah երգը, սիրում է դիտել Վամպիռների մասին ֆիլմեր, որ մեծանա, ուզում է դառնալ ռեպեռ: Դիջիգեն շատ է սիրում նայել կակտուսի ծաղիկներին:

#Սիրածս ֆիլմերը 

Երկու ֆիլմ կա, որ շատ եմ սիրում, մեկի անունը՝  «Дневники вампиров», իսկ մյուսինը՝ «Древние вампири»։ Այս ֆիլմերը նայել եմ մայրիկիս հետ։ Շատ լավ ֆիլմեր են, ահավոր լավն են։ Վամպիրները սիրում են արյուն խմել, ունեն երկար ատամներ։ Ֆիլմերից սովորեցի վամպիրների նման թռնել, իսկ նրանք կարողանում են բարձր տեղերից թռնել, նույնիսկ շենքերից, սարերից, Էվերեստից։ Ամենաշատը սիրում եմ Քերոլայն անունով աղջկան, չնայած ինքը վամպիր չի, սիրում եմ, որովհետև իր մայրիկը ոստիկան է։

ֆիլմեր ծիծաղելու համար - Черепашки нидья
ֆիլմեր տխրելու համար - Черепашки нидья
ֆիլմեր ոգևորվելու համար - Дневники вампиров
ֆիլմեր հովանալու-զովանալու համար - չգիտեմ էդպիսի ֆիլմեր

Հեղինակ` Էլինա Պապյան (3-րդ դասարան)

Add new comment