Դիջիթեքյան ամառային առաջադրանքների պատասխանողներից...

***
Ջոջոյի մասին

Իմ կենդանիկի անունը Ջոջո է: Նրա անունը Ջոջո է, որովհետև հրեշների լեզվով ջոջո նշանակում է շատ բարձր թռնող: Իր ոտքերից կրակ ա դուրս գալիս ու ինքն էդպես թռչում ա: Ապրում ա Հրեշների աշտարակում, ուսուցիչ է, փոքրիկներին սովորացնում է թռչել: Մասնակցել ա Դիջիթեքի մրցույթներին, միշտ հաղթել ա, դրա համար էլ ամենալավն ա սովորացնում փոքրիկներին: Սիրում է աստղեր ուտել, էնքան ա կերել, որ գլուխը դարձել ա աստղի նման, աստղերին ուտում ա, որ կարողանա լավ թռչել... մեկ էլ սիրում ա ծաղիկների հյութ խմել, որ հետո դառնա ամենաչաղ հրեշը: Ինքը սիրում ա վախենալու մուլտեր, էնպիսի մուլտեր որոնք մարդկանց վախեցնում են, իսկ հրեշներին՝ չէ: Դեռ տաստարեկան է: Շատ երկրներում ա եղել, անգամ Հայաստանում, բայց մարդիկ վախենում են իրենից: 

***
Իմ ամենասիրելի ֆիլմը «Черепашки ниндзя»-ն է, որովհետև էնտեղ կռվում են ու բարիները միշտ հաղթում են: Իմ ամենասիրելի հերոսը Աբխիլ Ունիլին է, որովհետև ինքը շատ սիրուն ա ու լավ զենքեր ունի: Ֆիլմից սովորում ես, որ հաղթելու համար միշտ պետքա իրար հետ լինել:

Ծիծաղելու համար առաջարկում եմ «Սպիտակ նապաստակներ» ֆիլմը, իսկ տխրելու համար «Մինիոնները» մուլտֆիլմի տխուր մասը, ոգեշնչվելու համար կրկին առաջարկում եմ «Черепашки ниндзя» մուլտֆիլմը: Հովանալ-զովանալու համար դիտեք «Փոքրիկ Իշխանը», քանի որ երբ Փոքրիկ Իշխանը թռնում է, քամի է լինում, ես հովանում եմ:

Հեղինակ` Մայա Բախշիդյան

Add new comment