Նոր շունչ, նոր մտքեր ու փոփոխություններ են պետք...

Ժողովո՜ւրդ... գիտենք, որ բոլորդ էլ ամառային-ստուգատեսային-արձակուրդային-դասերից հոգնած տրամադրության մեջ եք, բայց... մի փոքր ասելիք ունենք: Լսեք.

Արդեն վաղուց նկատել ենք, որ Դիջիթեքի կայքի դիզայնն ու լոգոն համակրելի ու գրավիչ տեսք չունեն, արդեն հնացել են, բացի այդ գույներն էլ խամրած են ու ոչ մի դրական, ակտիվ էներգիա չեն փոխանցում, էնպիսին չեն, որ կայք մտնողի հավեսը տա ու ուզենա մասնակցել Դիջիթեքին, հնարավոր է, որ մի ժամանակ դա այդպես էր, սակայն հիմա... հա’մ կայքի դիզայնը, հա’մ էլ լոգոն փոփոխման կարիք ունեն: Գիտենք նաև, որ էս գրառում-հայտարարությունը կարդալուց հետո բոլորդ էլ ասելու եք. «Էլի էս Դիջիթեքը...», «Դիջի, դիջի... հոգնեցինք էս բառից...», բայց ասենք, որ մենք բոլորս միասին կարող ենք Դիջիթեքն ավելի հետաքրքիր դարձնել, փոխել, այդ պատճառով էլ, որպես սկիզբ, որպես մեր բոլորիս փոփոխությունների սկզբնակետ սկսում ենք լոգոյի ու դիզայնի փոփոխություններից:

Եվ էսպես... հայտարարում ենք մրցույթ, որին կարող են մասնակցել ցանկացած տարիքի, սեռի, ուսումնական հաստատության, ցանկացած ազգության, կրոնի անձինք, մասնակցելու համար ուղղակի պետք են հետևյալ երեք կետերը.

  1. Գծեք լոգո կամ դիզայն (կապ չունի` ինչով եք գծում` մատիտով, թե համակարգչային որևէ ծրագրով, կարևորը ձեր մտահղացումն է)
  2. Ձեր կատարած աշխատանքներն ուղարկեք հետևյալ երկու հասցեներին. sahakyannar@mskh.am; emma.isakhanyan@gmail.com
  3. Սպասեք մրցույթի արդյունքներին:

Աշխատանքներն ընդունվում են մինչև հունիսի 20-ը:
Շա՜տ ուրախ կլինենք, որ մասնակցեք, պատկերացրե’ք մի ամբողջ միջազգային ստուգատեսի` Դիջիթեքի պաշտոնական կայքի դիզայնը կամ էլ լոգոն կլինի ձեր աշխատանքը, կնշվի նաև ձեր անուն-ազգանունը: Դե... ժամանակ մի կորցրեք, մասնակցե՜ք...

Նախապես շնորհակալ ենք :)

 

Add new comment