Դիջի-հեքիաթներ

Դիջիթեքը գնում էր դպրոց և հանկարծ հանդիպեց իր ընկերոջը` ձայնագրիչին:
Ձայնագրիչն ասաց.
-Ես պետք է նյութ պատրաստեմ, չէ որ Դիջիթեքն է սկսվել, կթողնե՞ս քեզ ձայնագրեմ:
Դիջիթեքն ասաց.
-Առանց նկարելու չես կարող, քո նյութը չի հաղթի:
Ձայնագրիչն ասաց.
-Հա՜, ես մի լավ միտք ունեմ, արի կանչենք մեր ֆոտոխցիկ ընկերոջը: Եվ այդպես նրանք կանչեցին ֆոտոխցիկին:
Դիջիթեքն ասաց.
-Դե հիմա էլ արի կանչենք համակարգչին, որ մեր նյութը հրապարակի կայքում: Նրանք իրենց նյութը հրապարակեցին, ստուգատեսն էլ վերցրեց ու նրանց մրցանակ տվեց: Նրանց նյութն ու ընկերությունը հաղթեց: ​

Արևիկ Արզումանյան

Մի օր ձայնագրիչը գնաց դուրս զբոսնելու: Մի քիչ ման եկավ և որոշեց գնալ Դիջիթեքին ձայնագրելու, քանի որ Դիջիթեքն էր խնդրել, որ նրան ձայնագրի: Ֆոտոխցիկն էլ տանը պարապ նստած էր և որոշեց գնալ Դիջիթեքին նկարելու, իսկ ձայնագրիչն էլ ձայնագրելու, նա մտածեց, որ այդպես ավելի լավ կլինի, և այդ երեքը միասին ճամփորդություն կշահեն:
Ֆոտոխցիկն ու ձայնագրիչը գնացին Դիջիթեքի մոտ, Դիջիթեքը շատ ուրախ էր, քանի որ նա և ձայնագրվեց, և նկարվեց:
Նրա նյութը շատ լավ էր ստացվել և նրանք հայտ լրացրեցին: Նրանք ճամփորդություն շահեցին:
Մի տղա կար, այդ տղան արդեն հինգ տարի էր, որ նյութեր էր ուղարկում և ոչ մի բան չէր շահում: Նրանք խղճացին այդ տղային և իրենց շահած ճամփորդությունը տվեցին նրան: Տղան շատ ուրախ էր,  նա անընդհատ շնորհակալություն էր հայտնում նրանց, նրանք էլ ուրախությունից լաց էին լինում, քանի որ նրանք առաջին անգամ էին ինչ-որ մեկին լավություն անում:​

Սերգեյ Մանուկյան

Մի օր Ձայնագրիչը գնաց Ֆոտոխցիկի մոտ և ասաց.
-Գիտե՞ս, որ Դիջիթեքի ավարտին մնաց երեք օր:
Ֆոտոխցիկը հարցրեց.
-Դիջիթեքն ի՞նչ է:
-Ինչպե՞ս, դու չգիտե՞ս, թե Դիջիթեքն ինչ է, չէ որ քեզանով նկարում են ամեն օր ու նյութեր պատրաստում:
-Ա~, ես էլ ասում եմ ինչու են ինձ ամեն օր օգտագործում:
-Դե շուտ գնա և էլի գեղեցիկ նկարներ նկարիր, քանի որ քիչ մնաց, ես էլ գնամ մյուսներին զգուշացնեմ, որ արագացնեն, թե չէ չեն հասցնի:
-Ցտեսություն:
-Ցտեսություն:

Սաթինե Սաֆարյան

Աղբյուրը` lusinegasparyan.wordpress.com

Add new comment