Դիջիթեքը Րաֆֆու դպրոցում

Կամաց-կամաց, բայց հաստատուն քայլերով, Դիջիթեք 2015-ը մոտենում է եզրագծին: Դիջիթեք 2015-ի ընթացքի կարևորագույն փուլերից է նրա տարածումը հանրակրթական դպրոցներում: Այս անգամ մի խումբ սեբաստացիներով ուղղություն վերցրինք դեպի Րաֆֆու անվ. թիվ 36 հիմնական դպրոց: Դպրոցը պատահական չէր ընտված, քանի որ 11 տարի առաջ ես ինքս հանդիսանում էի այդ դպրոցի սովորող: Ժամը 11:30-ին մեր փոքրիկ խմբով վերցեցինք մեզ անհրաժեշտ թվային միջոցներն ու շարժվեցինք դեպի նշանակետ: Մոտ կես ժամ երթևեկելով քաղաքային տրանսպորտով՝ հայտվեցինք 36 դպրոցում: Հյուրըկալությունը իրոք տպավորիչ էր, տարիները ասես շրջանցել էին այս դպրոցը, որտեղ կարծես թե ոչինչ չէր փոխվել: Ժամը 12:30-ին սկսեցինք դիջիթեքյան դասը: Մանրամասն ներկայացնելով դիջիթեքի ծրագիրը, բերելով տարբեր նյութերի օրինակներ ու պատասխանելով հարցերին՝ հրաժեշտ տվեցինք դպրոցի սովորողներին ու դասավանդողներին՝ հետագայում հանդիպելու ակնկալիքով:

Աղբյուրը` avag.mskh.am

Add new comment