Սեմինար-քննարկում «Անտառահատումները Հայաստանում» թեմայով

Դիջիթեք 2015-ը շարունակում է  իր բնականոն ընթացքը: Իսկ բնականոն ընթացք նշանակում է՝ անընդհատ ավելացող հայտեր, նոր ուսումնական նախագծեր և, իհարկե,  սեմինար-պարապմունքներ: Ինչպես նախօրոք նշված էր, հունվարի 23-ին ավագ դպրոց-վարժարանի ընթերցասրահում հյուրընկալվել էին Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչներ Լևոն Գալստյանը և Աննա Աղլամազյանը: Սեմինարը նվիրված էր ապօրինի անտառահատումներին ու դրանց հետևանքներին ՀՀ-ում:
Իր խոսքում Լևոն Գալստյանը նշեց, որ թեև մենք արդեն հաղթահարել ենք 90-ականների սկզբի էներգետիկ ճգնաժամը, բայց այսօր էլ մեր սակավ անտառները շարունակվում են օգտագործվել որպես վառելափայտ:  Իսկ վերջում էլ հավելեց, որ եթե մենք ծառ ենք տնկում, մենք փրկում ենք մեկ ծառ, եթե մենք բռնում ենք ծառ կտրողին, ապա փրկում ենք հարյուրավոր ծառեր, իսկ եթե բռնում ենք այն չինովնիկին, ով թույլ է տվել ծառահատումներ իրականացնել, ապա փրկում ենք ամբողջ անտառը: Իսկ սեմինարի վերջում  Աննա Աղլամազյանը փոքրիկ հարցադրումներով ամփոփեց արդյունքները: 
 
 
Այսօր, Հանրակրթական Դիջիթեք 2015-ի շրջանակներում, տեղի ունեցավ երկրորդ սեմինարը: Թեման անտառներն էին, իսկ հյուրերը՝ Համահայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչները: Սկզբում հակիրճ ներկայացրեցին Հայաստանի անտառածածկ տարածքների, անտառահատումների մասին, իսկ հետո սկսվեց ակտիվ քննարկում: Գրեթե բոլորի մոտ առաջացան տարբեր հարցեր, որոնց սիրով պատասխանում էին վարողները: Պատասխաններն այնքան էլ սպառիչ չէին, բայց ամեն դեպքում, ստացանք:Ըստ իս, մենք չպետք է ամեն ինչ բարդենք պետականմարմինների, նախարարությունների վրա, քանի որ անտառը ու, առհասարակ,բնությունը միմիայն մերն է: Իհարկե, այդ նույն պետկան մարմիններն ունախարարությունները պետք է ուշադրություն դարձնեն, սակայն եթե այդպեսչեն անում, ապա մենք պետք է նրանց ուշադրությունը սևեռենք խնդրի վրա, որպեսզի միասին լուծում գտնենք: Մենք՝ Հայաստանի տերերս, իրավունք չունենք թույլ տալու, որ ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյաների քմահաճույքից կախված լինի մեր երկրիբնությունը։
Հաճելի հանդիպում էր, որը հուսով ենք՝ շարունակականկլինի: Շնորհակալություն կազմակերպիչներին։
 
 

Add new comment