Դիջիթեքն Արտաշատում

Բարև ձեզ, այսօր մեր ուրախ-ճամբարային 3-րդ օրն էր: Մենք այսօր այցելեցինք Արտաշատի դպրոց, որտեղ մենք շատ լավ ժամանակ անցկացրեցինք:Այնտեղ ներկայացրեցինք` Դիջիտեքյան և բնատեխնիկական ստուգատեսները: Բոլոր երեխաները հիացած էին մեր դպրոցով և իրենց հետարքրքրեց մեր գործուներությունը: Միսս Բուշն ու ընկեր Հերմինեն մանրամասն բացատրեցին անվանակարգերը: Նրանք մեզ լավ հարցաքննեցին, հետարքրքրվեցին մեր դպրոցի կրթության, գործունեության և այլ բաների մասին: Այս ամենից հետո շրջեցինք դպրոցով: Ճանապարհն էլ լավ անցկացրեցինք <<Mafia>> խաղալով: Եվ այդքանից հետո իհարկե հասանք դպրոց:  

Մերի Մարկոսյան

Այսօր ճամբարի 3-րդ օրն էր: Այսօր առավոտյան եկանք դպրոց, մասնակցեցինք առավոտյան ընդհանուր պարապունքին և հետո ուղղեվորվեցինք դեպի Արտաշատ: Ողջ ճանապարհի ընթացքում բարձր տրամադրությունը մեզնից անպակաս էր: Երթուղայինում խաղում էինք տարբեր խաղեր: Ճանապարհը դեպի Արտաշատ տևեց 1 ժամ, սակայն այնքան խաղացին, որ չէինք էլ նկատել թե ինչպես տեղ հասանք: Այցելեցին Արտաշատի դպրոցներից մեկը: Մեզ այնտեղ սպասում էին: Նրանց հետ ծանոթանալուց հետո մեզ ուղղեկցեցին իրենց դպրոցի դահլիճ: Դահլիճում մենք ներկայացրերցին Դիջիթեքը, խորհուրդ տվեցին մասնակցել: Խնդրեցինք նրանց, որպեսի այցելեն մեր դպրոց, համոզված եմ, որ նրանք արդեն մեր պատմածներից հետո ցանկություն կունենան այցելել մեզ: Այդ ամենը ներկայացնելուց, պատմելուց հետո նրանք մեզ հյուրասիրեցին: Հետո շրջեցինք դպրոցով, ծանոթացանք երեխաների հետ, շփվեցինք: Իսկ հետո մեզ դրսում սպասում էր երթուղայինը, այսպիսով ցտեսություն ասելով և հույս ունենալով, որ արդեն նրանց հետ կհանդիպենք մեր դպրոցում նստեցին երթուղային: Հետ վերադարձի ճանապարհին էլի խաղացինք: Մի խոսքով անցկացրեցինք շատ լավ ժամանակ:

Մերի Երանոսյան

Add new comment