Հովիկ Չարխչյանը կրթահամալիրում

Թարգմանություններ: Թարգմանություններ: Թարգմանություններ: Թվում է թե հեշտ բան է` կարդում ես տեքստը, հասկանում ես տեքստը, բացում ես բառարանները, թարգմանում քեզ անծանոթ բառերն ու վերջապես թարգմանում ամբողջ նախադասությունը, իսկ հետո նաև ամբողջ տեքստը: Ստացվում է «թարգմանություն»: Այո, հենց չակերտավոր թարգմանություն, իսկ ինչո՞ւ: Այս հարցը ու նաև թարգմանության հետ կապված շատ հարցեր պարզելու համար Դիջիթեք 2015-ի պատասխանատուները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի համերգասրահում հյուրընկալեցին գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանին: Ի դեպ Հովիկ Չարխչյանը Դիջիթեք 2015-ի «Ուսումնական նախագծերի ամփոփում, ներկայացում» անվանակարգի հանձնաժողովի անդամներից է:

Հիմա ասեմ, թե ինչու էր թարգմանություն բառը չակերտներում, որովհետև միայն բովանդակությունը հասկանալը, միայն լեզուների իմացությունը քիչ է տեքստ թարգմանելու համար: Պետք է նաև այլ բաներ իմանալ, մի օրինակ բերեմ, որը մեզ համար օրինակ բերեց Հովիկ Չարխչյանը. «Պատմական մի էսպիսի դեպք է եղել, երբ գերմանացին ասում էր, իսկ ռուսը թարգմանում էր մյուսների համար, ընդ որում ռուսը բավականին լավ գիտեր երկու լեզուներն էլ, բայց թարգմանելուց ստացվում է մի էնպիսի նախադասություն, որ ոչ ոք չհասկացավ, նախադասությունը սխալ էր կազմված: Մի քսան րոպե անց ամեն ինչ պարզված էր, փաստորեն խոսքը Տրոյական ձիու մասին էր, իսկ քանի որ ռուսը չգիտեր պատմությունը, չէր կարողացել հասկանալ խոսքի իմաստը ու չէր կարողացել փոխանցել մյուսներին: Այսինքն ստացվում է, որ թարգմանելու համար միայն լեզուներ իմանալը քիչ է»:

Դե այստեղից էլ հետևություն, որ եթե թարգմանում ենք ինչ-որ գրական ստեղծագործություն, պետք է իմանալ տվյալ գրողի մասին, այն մասին, թե նա որտեղ է ապրում, քաղաքական ինչ վիճակում է գտնվում... և այլ բաներ, որպեսզի ճիշտ բառապաշար օգտագործվի, ճիշը բառեր գտնենք գրողի հոգեվիճակը ճիշտ արտահայտելու համար:
Օրինակ Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանին» թարգմանվել է 35 լեզուներով և ոչ ոք նման չէ բնօրինակին իր բովանդակությամբ:

Մի հետաքրքիր դեպք հիշեցի հանդիպումից. Չարխչյանն իր գրքերից մեկում օգտագործել էր մի բառ, որը մենք առօրյայում չենք օգտագործում, բայց նրա ասելով բավականին լավ, հայկական բառ է: Ու երբ մենք հարցրինք, թե որն է այդ բառը, նա չհիշեց: Ես պատմեցի էս դեպքը, բայց էնքան էլ լավ չստացվեց, իրականում շատ ավելի ուրախ ու ժպիտ բերող դեպք էր:

Մի խոսքով... թարգմանությունն էնքան էլ հեշտ բան չի: Տեքստը, հատկապես գեղարվեստականը նուրբ ու փխրուն քանդակ է, թարգմանելուց ձևը փոխվում է, պիտի զգույշ լինես, հանկարծ շատ չփոփոխես...

Հ.Գ. Երևի պատմական էս դրվագը ճիշտ էի հիշում :))))

digitech.mskh.am
hovikcharkhchyan.wordpress.com; facebook.com/hovik.charkhchyan

 

Add new comment