Դիջիթեքի տարածումը Ալ.Շիրվանզադեի անվան դպրոցում

Այսօր Դիջիթեքյանի հայտերի ընդունման առաջին օրն է: Դե ինչ, սկսենք ակտիվ մասնակցել, ստեղծագործ և հետաքրքիր նյութեր ներկայացնել և լինել մոբիլ ու ստեղծական: Կրթահամալիրում հայտերի տարափն արդեն իսկ սկսվել է, մնում է նաև տարածել կրթահամալիրից դուրս և պատմել բոլորին: Հենց այդ պատճառով էլ այսօր՝ սովորողների հետ միասին այցելեցինք Ալեքսանդր Շիրվանզադեի անվան թիվ 21 հիմնական դպրոց: Սիրով ներկայացրեցինք կրթահամալիրը, Հանրակրթական Դիջիթեքն ու մեր Մեդիամիջավայրը: Թե՛ սովորողները, թե՛ դասավանդողները ոգևորված լսեցին և ցանկություն հայտնեցին մասնակցել, քանի որ ունեին արդեն իսկ պատրաստ հետաքրքիր նյութեր: Հուսանք, որ մեր այցը օգտակար և արդյունավետ կլինի բոլորի համար:

Մեծ սիրով սպասում ենք նորանոր հայտերի:

Աղբյուրը` zvoskanyan.wordpress.com 

Add new comment