Հանրակրթական Դիջիթեք 2015

Հանրակրթական դիջիթեք 2015՝ թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ

Աջակից՝                          ՀՀ   ԿԳՆ

Կազմակերպիչ՝             Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Պաշտոնական կայք      digitech.mskh.am

Նպատակը՝                 Ստուգատեսը կազմակերպվում է որպես ուսուցիչների, սովորողների խմբի ուսումնական նախագիծ, որի նպատակն է հանրակրթության մեջ թվային միջոցների, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, մոբիլ և ստեղծական ուսուցման փորձի ամփոփումը, խրախուսումը, տարածումը:  

Անվանակարգերը. 

  1. Էլեկտրոնային գիրք, մեդիագրադարանի փաթեթ
  2. Ուսումնական նյութ, այդ թվում՝ հեռավար ուսուցման, Notebook ծրագրով
  3. Մեդիակրթության նոր գործիքի, միջոցի յուրացում-կիրառում
  4. Մանկավարժական հոդված
  5. Մեթոդական-մանկավարժական թարգմանություն, այլոց փորձի ուսումնասիրություն-ներկայացում
  6. Ուսումնական բլոգ, կայք, էջ
  7. TV,  Radio and Video Art
  8. Գործուն աջակցություն Հանրակրթական Դիջիթեքին, Հանրակրթական Դիջիթեքի տարածում
  9. Ուսումնական նախագծերի ամփոփում-ներկայացում. արդյունքներ
  10. Ուսումնական-ստեղծագործական հավաքի, պլեների, ճամբարի նախագիծ
  11. Դիջիթեքը հիմնական դպրոցի, ավագ դպրոցի շրջանավարտի գործիք
  12. Դիջիթեքը ընտանիքում
  13. Դիջիթեքը լրացուցիչ կրթության գործիք
  14. Հեքիաթասաց Դիջիթեք
  15. Ամանորի, Սուրբ Ծննդյան Դիջիթեք
  16. Դիջի-համերգ, Դիջի-ծես
  17. Աշխատողի, սովորողի, ծնողի ուսումնական գործունեության դիջիպատում 2014-2015
  18. Հանրակրթության մեդիասպասարկում
  19. Դիջի գովազդ

Հունվարի 14-ից փետրվարի 1-ը՝ մրցութային նյութերի հրապարակում ուսուցիչների և սովորողների բլոգներում, անհատական կայքերում, mskh.am-ում, այլ սոցցանցերում. անհատական, խմբային, դասարանական, դպրոցական, ընտանեկան մասնակցության հայտերի ընդունում: Ընդունվում են Հանրակրթական դիջիթեք 6-րդ ստուգատեսից՝ 2014թ. փետրվարի 8-ից հետո ստեղծված նյութերը, որոնք բավարարում են ստուգատեսի՝ ըստ անվանկարգերի ներկայացված պահանջներին։

Հանրակրթական դիջիթեքի մրցանակը ստեղծագործական ճամբարի ուղեգիրն է։ Հատուկ, խրախուսական, անվանական մրցանակներ հայտարարում և հանձնում են նախաձեռնող անհատները, խմբերը, կազմակերպությունները։

Կրթահամալիրը արտերկրից ներկայացված հայտի և հոդվածի հայերեն թարգմանությունն ապահովվում է:

Հունվարի 26-ին՝ ստուգատեսային ճամբարի պաշտոնական բացումը, փետրվարի 6-ին՝ ստուգատեսի պաշտոնական ամփոփում, մրցույթի ամփոփում, մրցանակների հանձնում։ Փետրվարի 3-5-ը՝ դիջիթեքյան բաց պարապմունքներ, կլոր սեղաններ, ցուցադրություններ, ներկայացումներ, մրցութային հանձնաժողովի աշխատանք։

Փետրվարի  6-ին՝ տոնական մեդիաուրբաթ, մրցանակների հանձնում։

Փետրվարի  7-ին՝ դիջի-ղափամայի ծես։

Ցանկացողները կօգտվեն կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններից: Կրթահամալիրի կրթական բոլոր օբյեկտներում մշտապես գործում է անլար ինտերնետ։

Add new comment