Դիջիթեք էքսպոյում. 2-րդ օր

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այսօր՝ ուղիղ ժամը 8.15, հավաքվեցինք Նոր դպրոցի բակում և ուղղվեցինք դեպի Expօ: Ճանապարհին մեզ ուղեկցում էին Expo-յի ցուցանակները: Մեզ բարեհամբույր ընդունեցին. այստեղ բոլորն էին բարեհամբույր և ժպտերես:Մեզ բարևեց նաև հատակը փայլեցնող կինը: Շտապեցինք դեպի մեր տաղավար, բայց չգտանք.քանի որ շատ շուտ էինք եկել: Թափառեցինք բոլոր տաղավարներով, և սրահներով. այնքան լավ էր: Տեսանք թռչող սարք, որը վերևից նկարում էր: Նա իր թռչող թևերի օգնությամբ վեր բարձրացավ և սկսեց նկարել  Expo-ն: Մի ուրիշ բաժնում մեզ ցույց տվեցին հեռուստացույցի և համակարգչի էկրանները մաքրող հեղուկներ: Տեսանք կտրող,փորագրող սարքեր, երեխաների նկարած նկարներ, որոնցով նրանք արտահայտում էին իրենց զգացմունքները: Նկարները յուրահատուկ էին՝ գույները խառնած, վառ գույներով: Մեզ պատմեցին մի ծրագրի մասին, որը միայն հեռախոսների և պլանշետների համար էր. կարող էինք նկարների վրա նկարներ նկարել և ներկել: Expo-յի մասին մեր առանձին  տպավորությունները կարող եք կարդալ մեր բլոգներում:

Add new comment