Դիջիթեքը մեր աչքերով

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ողջույն, ողջույն: Մենք ձեզ միացել ենք DigitecExpo2014-ից՝ Մերգելյան ինստիտուտից: Ժամը 13:00-ից այստեղ ենք, հասցրել ենք շրջել ամբողջ երկրորդ հարկով և ծանոթանալ առաջարկվող տեխնոլոգիաներին ու գործիքներին: Շատ ակտիվ մասնակցություն ունենք, հարցազրույցներ ենք վերցնում: Շատ ոգևորված ներկայացնում ենք մեր կրթահամալիրը: Մեր տաղավարում շատ այցելուներ կան, չենք հասցնում շունչ քաշել: Բոլորը հետաքրքրված են մեր կրթահամալիրով, մեր ուսուցման մեթոդով, մեր էլեկտրոնային գրիչներով, մեր էլեկտրոնային գործիքներով: Ի դեպ` Արփի Սահակյանը շատ ակտիվ ներկայացնում է կրթահամալիրը, նրան նույնիսկ ասացին, որ նա շատ լավ շուկայագետ կդառնա: Շրջելուց հետո եկանք այն եզրակացության, որ եթե նույն ձևով շարունակվի տեխնոլոգիաների զարգացումը, Հայաստանը կդառնա շատ զարգացած պետություն:

 

Add new comment