ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ !!! Դիջիշնորհավորանքի մրցույթ

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ !!!

Գերկարևոր, գերգարնանային, գերդիջիթեքյան գերհայտարարություն ․․․

Գարնանային գերգեղեցիկ տոներին ընդառաջ Հանրակրթական Դիջիթեք 2015-ը հայտարարում է այս տարվա առաջին Դիջի-մրցույթը, որին կարող են մասնակցել բոլորը՝ փոքրից մեծ։

Իսկ ի՞նչ պետք է անել․․․ Շնորհավորել։ Շնորհավորել սիրելի մայրիկին, քույրիկին, դասավանդողին, մի խոսքով՝ ՁՈՆ։ Բայց կա մի պայման, շնորհավորանքը պետք է լինի ԴԻՋԻ, այսինքն՝ անհրաժեշտ է օգտագործել որևէ թվային միջոց։ Կարող եք պատրաստել էլեկտրոնային բացիկներ, շնորհավորական ֆիլմեր, գովազդայի հոլովակներ, մի խոսքով՝ կարող եք իրականացնել ձեր ամենախելառ մտահղացումները։ Կարևոր է, որ ասելիքը նոր լինի, օգտագործվեն նոր ծրագրեն, կիրառվեն նոր ձեռք բերված մեդիահմտությունները։

Իսկ ո՞վ է որոշելու հաղթողին․․․ Հաղթողին որոշելու ենք մենք՝ ես, դու, ընկերներդ, ծանոթներդ։ Ինչպե՞ս։ Մրցույթին ներկայացված աշխատանքները կհրապարակվեն Հանրակրթական Դիջիթեքի ֆեյսբուքյան խմբում։ Մինչև մրցույթի ավարտը ֆեյսբուքյան ցանկացած օգտատեր հնարավորություն կունենա տեսնել և հավանել դրանք։ Ամենաշատ Like ստացած հինգ աշխատանքները կտեղադրվեն Հանրակրթական Դիջիթեքի պաշտոնական կայքում և ժյուրին դրանցից կընտրի լավագույնը։ Հաղթող մասնակիցը կստանա ԴիջիԲՈՆՈՒՍ։ Դե իսկ մինչև Հանրակրթական Դիջիթեք 2015 ստուգատեսը ամենաշատ ԴիջիԲՈՆՈՒՍներ հավաքած մասնակիցը կստանա անակնկալ ԴիջիՄՐՑԱՆԱԿ։

Հետաքրքե՞ց։ Դե ուրեմն հենց հիմա պատրաստիր դիջիշնորհավորանքդ և ուղարկիր digitec@mskh.am էլեկտրոնային հասցեին։

Շտապի՛ր, հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 1-ն է:

Add new comment