Էլեկտրոնային գիրք, մեդիագրադարանի փաթեթ անվանակարգում գլխավոր մրցանակակիրներ

1. Աշխեն Գրիգորյան
Նոր դպրոցի դասվար
Էլեկտրոնային այբբենարան

Էլեկտրոնային այբբենարանների ժողովածուն ստեղծել ենք առաջին դասարանցիների հետ: Paint-ով արված նկարները, մուտքագրած բառերը, հորինած պատմությունների շարքերը ամփոփել ենք ներկայացվող տեսանյութերի մեջ: Այն կարող է օգտակար լինել մանուկներին, և այն մեծահասակներին, ում հետաքրքրում է կրտսեր դպրոցում մեդիատեխնոլոգիաների օգտագործման մեր փորձը: 

Օրինակը տեսեք էջի ստորին մասում։

2. Մերի Շարոյան
Ավագ դպրոց-վարժարան, 12-2 դասարանի սովորող
Արտ. գրականություն
Թարգմանություններ

Ալլեն Գինզբերգ, Սեմյուել Բեքեթ, Ռեյ Բրեդբերի… այս և այլ անուններ բավականին հայտնի են 20-րդ դարի գրականության մեջ և այսօր էլ չեն կորցնում իրենց արդիականությունը: Ցավոք, 20-րդ դարի շատ հետաքրքիր ստեղծագործողների գործերը թարգմանված չեն հայերեն և հասու չեն հայ ընթերցողին: Երևի հենց այս բացը լրացնելու համար էլ սկսեցի կատարել թարգմանություններ ռուսերեն և անգլերեն լեզուներից, որոնք ի վերջո ուղղակի պահանջում էին վերածվել 70 էջանոց ժողովածուի: Իհարկե, հայալեզու թարգմանությունների բացակայությունից բացի` կա նաև գրականությունը տարածելու խնդիր: Ի՞նչ իմաստ ունի կատարել մի թարգմանություն, որը չի հասնելու ընթերցողին: Այդ պատճառով, գրքում զետեղված թարգմանություններս տեղ են գտել «Գրական Կամուրջ» պարբերականում, «Լուսաստղ» էլեկտրոնային ամսագրում, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կայքում, Մամուլ.am լրատվական կայքում, ArmWord և Cultural կայքերում, ինչպես նաև` իմ բլոգում: Հաճելի ընթերցում: Մերի Շարոյան

Գիրքը կարդացեք այստեղ.

Add new comment