Համացանցային շրջայց կրտսեր դպրոցներով

Այսօրվա Դիջիխորհրդին հետևելով «Համակարգիչների շահագործման» խումբը վիրտուալ համացանցային շրջայց կատարեց կրթահամալիրի կրտսեր դպրոցներով։ Սովորողները ուսումնասիրեցին ենթակայքերի կառուցվածքը, հարմարավետությունը և օպտիմիզացման հնարավորությունները։ Սովորողներից յուրաքանչյուրը ներկայացնում էր իր դիտարկումը ենթակայքի վերաբերյալ՝ հավանած և չհավանած կողմերը, դիտողությունները, առաջարկները։ Այնուհետև մնացած սովորողները հայտնում էին իրենց կարծիքը տվյալ դիտարկման վերաբերյալ։ Ընդհանուր քննարկման արդյունքում գրանցվեցին հետևյալ կետերը․

  • Դպրոց-պարտեզ – ենթակայքի բաժինները մի քիչ խառն են, կարմիր գույնը՝ շեղող, գովելի է, որ ենթակայքում գործածվում են մինիմալ թվով ոչ հեղինակային նկարներ
  • Հիմնական դպրոց – վառ կանաչ գույնը ցավեցնում է աչքերը, լավ կլինի ավելացնել երկրորդ՝ աջակողմյան մենյուն, գովելի է նյութերում կարծիքների առկայությունը
  • Նոր դպրոց – կարմիր գույնի գերակշռումը շեղում է ուշադրությունը, շատ լավն է ծաղրածու-տղան
  • Գեղարվեստի դպրոց – կարելի է ավելացնել որևէ լոգո  

Ուսումնասիրեցինք նաև ենթակայքերի ներքին կառուցվածքը։ Կրտսեր դպրոցների բոլոր ենթակայքերը, բացի Գեղարվեստի կրտսեր դպրոցից /այն wordpress պլատֆորմի վրա հավաքված կայք է/ drupal պլատֆորմի կայքեր են։ Շահագործման խմբի սովորողները արդեն որոշ չափով աշխատել են drupal կայքերի հետ, երբ «Կայքի ամանորյա ձևավորում» նախագծի շրջանակներում իրականացնում էին աշխատանքներ Արհեստների ավագ դպրոցի ենթակայքում։ Մենք մի քիչ «փորփրեցինք» ենթակայքերի ներքին տիրույթը, բայց փոփոխելու շատ բան չգտանք։ Այնպես, որ․․․

Մեզ դուր եկավ․․․

Արհեստների ավագ դպրոց

«Համակարգիչների շահագործման» խումբը

Ղեկավար՝ Նվարդ Սարգսյան

Add new comment