Նարեկ Սահակյանի էլ. փոստից

Բարև Ձեզ: Ձեզ գրում է Նարեկ Սահակյանը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից: Սիրով տեղեկացնում ենք, որ այս տարի արդեն 6-րդ անգամ, Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ՀՀ ԿԳՆ աջակցությամբ կազմակերպում է Հանրակրթական Դիջիթեք 6-րդ բաց, միջազգային ստուգատեսը: Նպսատակը՝ հանրակրթության մեջ թվային միջոցների, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, մոբիլ և ստեղծական ուսուցման փորձի ամփոփում, խրախուսում, տարածում: Հովանավորների և գործընկերների կարիք ունենք և այդ իսկ պատճառով դիմում ենք Ձեզ: Առաջարկում ենք դառնալ ստուգատեսի գործընկերն ու հովանավորը, սահմանել մրցանակներ տարբեր անվանակարգերում, դառնալ Գնահատման հանձնաժողովի անդամ: Ստուգատեսի մասին հավելյալ տեղեկությունների համար այցելեք Դիջիթեքի կայք՝ http://digitech.mskh.am/ Ստուգատեսն ունի 20 անվանակարգ: Մասնակից կարող են դառնալ սովորողներ, ուսուցիչներ, ծնողներ կրթահամալիրից, այլ կրթական հաստատություններից, Հայաստանից, Արցախից, այլ երկրներից:

Սպասում ենք Ձեր պատասխանին:

Նարեկ Սահակյան

Հարգելի Նարեկ, 

Ողջունում ենք Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախաձեռնությունը: Խնդրում ենք տեղեկացնել ստուգատեսի անցկացման օրը: 

Լավագույն մաղթանքներով՝
Հովսեփ Խուրշուդյան
Արաքս հրատարակչության տնօրեն
091520784

Հովսեփ Խուրշուդյան

Dear Narek,

Please send the letter in English.

Thank you,

 

 

Shushan Amirkhanyan (Ms.)

Registry Assistant/Operations

United Nations Development Programme

14 Petros Adamyan St.

Yerevan, Armenia, 0010

E-mail: registry.am@undp.orgshushan.amirkhanyan@undp.org

Phone: +37460 530000+127; Mob: +37491 436298; Fax: +37410 543811

Skype: shushan.amirkhanyan

www.am.undp.org

   

Հարգելի Նարեկ, կցանկանայինք ստանալ հետևյալ հարցերի պատասխանները՝

1. Քանի՞ անվանակարգում պետք է մրցանակ հանձնվի և քանիսում մրցանակ հանձնելու դեպքում ընկերությունը կարող է դառնալ գործընկեր:

2. Մրցանակ հանձնելուց բացի, ի՞նչ այլ պարտավորություններ կան:

3. Լուսաբանվելու՞ է արդյոք միջոցառումը: Եթե այո, ապա ինչ գովազդակիրներ են ընտրված դրա համար, և արդյո՞ք գովազդային նյութերում նշվելու են գործընկերները:

Շնորհակալություն

Led computers աշխատակից

 

Նարեկ ջան, մեր ծրագրերը ԲՈՒՀ-երի ուսանողների հետ է կապված...,

Հովհաննես

Բարեպաշտ սերունդ հիմնադրամ

 

խՆԴՐԵՆՔ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱԿԻՐՃ և ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՂԱՐԿԵՔ, նաև ժամանակացույցը նշեք, շնորհակալ ենք,,,

ՎԵՀ երիտասարդական հիմնադրամ

 

 

Add new comment