Իմ պարընկերուհին

Ես Նունե Բադալյանն եմ: Ծնվել եմ Երևանում, 11 տարեկան եմ: Սովորում եմ Մ.Մելքոնյանի անվ. հ. 11 դպրոցում, 7-րդ դասարանցի եմ: Սիրում եմ պարել և դաշնամուր նվագել, այդ իսկ պատճառով այցելում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր դաշնամուրի և պարի դասերի: Հերթական պարի պարապմունքի ժամանակ ընկերուհիս` Էմմա Իսախանյանը ինձ տեղեկացրեց Digitech-ի մասին: Ինձ հետաքրքրեց և որոշեցի մասնակցել: Ընտրել եմ Digitech-ը ընտանիքում անվանակարգը:
Իմ ընտանիքը բաղկացած է 4 անդամից` հայրիկս, մայրիկս, մեծ եղբայրս և ես: Առհասարակ մեր ընտանիքում մեդիան` հատկապես համակարգիչը շատ է օգտագործվում, որովհետև հայրիկս մասնագիտությամբ համակարգչային ծրագրավորող է: Պարզ է, որ նա իր օրվա մեծ մասը անցկացնում է համակարգչի առջև: Մայրիկս այդքան էլ շատ չի օգտագործում մեդիան` չի սիրում, իսկ ազատ ժամանակ նախընտրում է հեռուստացույց դիտել: Որոշ չափով էլ օգտագործում է համակարգիչը, սոց-ցանցեր է մտնում: Եղբայրս արդեն 9-րդ դասարան է և արդեն ժամանանակն է կողմնորոշվելու մասնագիտության հարցում և նա որոշել է հայրիկիս պես դառնալ ծրագրավորող: Նա իր մեդիակարողությունները բարելավելու համար հաճախում է ԹՈՒՄՈ կենտրոն: Ես ինչպես հայրիկս և եղբայրս օգտագործում եմ համակարգիչը, փորձում եմ տեղեկություններ ստանալ համացանցից և նոր համակարգչային ծրագրեր սովորել: Ես ևս ինձ պատկերացնում եմ ապագա ծրագրավորող: Կարծում եմ մեր ընտանիքի մեդիահմտությունները գերազանց են: Մեր ընտանիքը ելնելով այս ամենից ըստ իս մեդիաընտանիք է: Կարծում եմ մեդիան մեր ընտանիքը որոշ չափով կապում է, որոշ չափով` ոչ: Կապում է այնքանով որ երբ ընտանիքի անդամներից մեկին համակարգչով օգնություն է պետք գալիս, մենք օգնում ենք միմյանց, սակայն հայրիկս շատ ազատ ժամանակ չի ունենում, որպեսզի անցկացնի ընտանիքի հետ: Իսկ այն հարցին, թե ինչ եմ կարծում տարբեր սերունդների մեդիահմտությունների և մեդիայի հանդեպ վերաբերմունքի մասին ես կպատասխանեմ այսպես` բնական է, որ ապագա սերունդը ավելի մեդիակարող է, քանզի տեխնոլոգիաները գնալով զարգանում են: Ու որքան զարգանում են տեխնոլոգիաները հետաքրքրությունը և վերաբերմունքը դեպի մեդիան աճում է : Հին սերունդին բնականաբար դա դուր չի գալիս քանի որ երեխաները մեծ ժամանակ են տրամադրում մեդիային:
Մեր կարծիքը Դիջիի մասին... Իմ ընտանիքի բոլոր անդամներին շատ դուր եկավ Digitech-ը, ամենից շատ այն, որ Digitech-ին կարող են մասնակցել բոլորը, նույնիսկ արտասահմանում գտնվողները:
Նունե Բադալյան և մեդիաընտանիք
Հատուկ Դիջիթեքի համար

Add new comment