Դիջիտեքը Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում...

Ինչպես գիտեք կամ չգիտեք, ես ու Աստան (Աստղիկը Մամիկոնյան) հաճախում ենք նույն երաժշտական դպրոցը: Երեկ մենք միասին փորձի էինք, ու այնտեղ մեր ամբողջ երաժշտական դպրոցն էր: Էս Աստան իր պայուսակում գտավ Մեդիա Ուրբաթից մնացած «շարֆիկները», ու հանելով շարֆիկը պայուսակից՝ սկսեց բարձր գովազդել. «Հանրակրթական Դիջիթեք 6-րդ բաց ստուգատես, կարող են մասնակցել բոլորը, միայն պետք է այցելել digitech.mskh.am»... սկզբում մեզ ընդունում էին որպես գժեր: Բայց մի քանի րոպե անց նույնիսկ ուսուցիչներն էին հարցնում. «Էտ ինչ ա... ով ա...»: Ես ու Աստան նայելով իրար՝  հասկացանք, որ լավ գովազդ է: Ու սկսեցինք պատմել անվանակարգերի մասին, մրցանակների մասին: Կարծես մեր ամբողջ օրկեստրը հետաքրքրվեց: Ու այդ ամենը այնքան արագ ընթացավ, որ հիմա լավ չեմ հիշում ինչ եմ խոսել: Ուզում եմ ասել մի բան, որ գովազդելու համար միայն «հավես» է պետք, էլ ուրիշ ոչինչ: Այսքանը...
Հ.Գ. հույս ունենք որ երաժշտականից հայտեր շատ կլինեն...

Add new comment