Ստուգատեսի նյութերի ընդունման, գրանցման և գնահատման կարգ

Ստուգատեսի նյութերի ընդունումը, գրանցումը, գնահատումը կատարվում է digitech.mskh.am-ում՝ մատչելի յուրաքանչյուր օգտատերի համար։

Ստուգատեսի մասնակցության հայտը լրացվում է կայքում։  Ստուգատեսի հայտը կարող է լրացնել թե՛ ներկայացվող աշխատանքի հեղինակը, թե՛ այլ մեկը՝ դասավանդող, ծնող, սովորող։ Եթե այլ անձի կողմից ներկայացված նյութի հեղինակը համաձայն չէ նյութի ներկայացման հետ, տեղեկացնում է անվանակարգի պատասխանատուին, և հայտը հեռացվում է կայքից։

 Անվանակարգի պատասխանատուն.

·  հունվարի 11-ից  մինչև փետրվարի 26-ը ընդունում է հայտերը և.
- գրանցումեթե դրանք համապատասխանում են պահանջներին.
անհամապատասխանության մասին դիտարկումն ուղարկում է հայտատուին, նյութի հեղինակին և այդ մասին նշում անում
եթե նյութը համապատասխանում է այլ անվանակարգի, փոխում է հայտի անվանակարգը՝ այդ մասին տեղեկացնելով հայտի, նյութի հեղինակին, տվյալ անվանակարգի պատասխանատուին

· անվանակարգին ներկայացված նյութերի մասին տեղեկանքը հրապարակում է Հանրակրթական Դիջիթեքի կայքում: 

Մինչև փետրվարի 26-ը մասնակիցը կարող է լրացնել, լրամշակել, փոխել նյութը, հայտը կամ այն ներկայացնել մեկ այլ անվանակարգում։ Պատասխանատուի դիտարկման հետ անհամաձայնության դեպքում մասնակիցը կարող է լրացուցիչ հիմնավորում բերել կամ հարցը քննարկել Հանրակրթական Դիջիթեք 2016-ի խորհրդում, որը կազմված է Դիջիթեքի և անվանակարգերի պատասխանատուներից։

·  Փետրվարի 19-ին հրապարակվում են ստուգատեսին ներկայացված աշխատանքները:

· Փետրվարի 26-ից մարտի 3-ը կատարվում է առցանց, բաց քվեարկում:

· Մարտի 4-ին հրապարակվում են մրցանակային աշխատանքները:

Մրցանակակիր աշխատանքներն ընտրվում են և հանձնաժողովի կողմից, և առցանց քննարկման արդյունքներում: 

Add new comment