Էդիթ Պրինտ

 

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը հիմնադրվել է 1993 թվականին: Իր գործունեության 20 տարիների ընթացքում լույս է ընծայել ավելի քան 3000 անուն գիրք և ամսագիր: «Էդիթ Պրինտ»-ը հայաստանյան շուկայի առաջատարներից է ուսումնական, մանկական և գեղարվեստական գրականության հրատարակության ոլորտներում, հիմնադրել է «Ուրախ գնացք» և «Իմ մոլորակը» ամսագրերը՝ տարրական ու միջին դպրոցական տարիքի երեխաների համար:

Հրատարակչական գործունեությունից բացի` ընկերությունն իրականացնում է ծրագրեր` միտված ընթերցանության մակարդակի բարձրացմանը ՀՀ-ում: Մասնավորապես, 2011 թ. հրատարակչությունն առաջին անգամ ձեռնարկել է «Ընթերցանության հանրապետական առաջին մրցույթը» 2-7-րդ դասարանի աշակերտների շրջանում. ՀՀ-ից և Արցախից մոտ 10 հազար երեխա է մասնակցել մրցույթին: 2012  թ. Երևանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք հայտարարելու առթիվ մեկնարկել է «Ընթերցանության հանրապետական երկրորդ մրցույթը»` նվիրված հայերեն առաջին տպագիր գրքի՝ «Ուրբաթագրքի» 500-ամյակին՝ ընթերցանության մրցույթը դարձնելով ամենամյա ավանդույթ:

Մասնակցելով բազում միջազգային ցուցահանդեսների՝  հրատարակչությունը ձեռք է բերել ընթերցողների լայն շրջանակ ՀՀ-ում և արտերկրում, արժանացել  բազմաթիվ բարձր պարգևների, այդ թվում՝ 2013թ-ի <<Համազգային վստահություն>> խորհրդի կազմակերպած համաժողովրդական քվեարկության արդյունքում ճանաչվել է տարվա լավագույն հրատարակչություն և արժանացել <<Տարվա բրենդ>> անվանակարգին:



«Էդիթ Պրինտ» ՍՊԸ-ն համագործակցում է բազմաթիվ ճանաչված գրողների, գիտնականների և ուսուցիչների հետ, ունի առաջնակարգ մասնագետներով և ժամանակակից սարքավորումներով հագեցած հրատարակչական մաս, տպարան, «Էդիթ Պրինտ» գրատների ցանց ՀՀ-ում և ԼՂՀ-ում:

Add new comment