Էլ ինչ Դիջիթեք, առանց ասուլիսի

Հունվարի 14-ին մեկնարկեց Դիջիթեք ամենամյա բաց ստուգատեսը: Մայր դպրոցի փոքր դահլիճում ժամը 15.00-15.30 մամլո ասուլիս էր: Ասուլիսին մասնակցում էին լրագրողներ, սովորողներ, ուսուցիչներ, տիար Բլեյանը և մեր նոր գործընկերը` հայկական պլանշետների արտադրության ընկերությունից: Այս տարի Դիջիթեքի պատասխանատուն Միջին դպրոցն է, իսկ տնօրենը՝ Միսս Բուշը: Նա ներկայացրեց Դիջիթեքի ենթակայքը, ստուգատեսի անվանակարգերը, խոսեց անվանակարգին ներկայացվող պահանջներից և այլ մանրամասներ: Մենք պետք է հայտ ներկայացնենք և ուղարկենք մեր նյութերը, եթե դրանք համապատասխանում են անվանակարգին ներկայացվող պահանջներին, ապա այդ նյութը ուղարկվում է ժյուրիին, և նրանք ընտրում են, թե ինչպիսի մրցանակ կստանա, կստանա արդյոք, թե՝ ոչ: Գլխավոր մրցանակի արժանացած սովորողներին գործընկերները նվիրում են ուղեգրեր տարբեր վայրեր՝ 5 օրով: Նյութերը ստանում են նաև խրախուսական մրցանակներ: Հնչեցին տարբեր հարցեր, միսս Բուշը պատասխանեց բոլորին: Լրագրողները նախապես հարցեր էին մշակել և լավ պատրաստվել:

Add new comment