Հանրակրթական Դիջիթեքի փոստից...

Հարգելի Պարոն Բլեյան և Լուսինե Բուշ,
 
Թույլ տվեք շնորհակալություն հայտնել նման հետաքրքիր միջոցառմանը մասնակից լինելու ընձեռնված հնարավորության համար:
 
Մեծ ցանկություն ունեմ հնարավորինս աջակցելու մի միջոցառման, որ նպատակ ունի խթանել ու զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը հանրակրթական տարիքի երեխաների շրջանում, առավել ևս որ միջոցառումը իրականացվում է իմ հարազատ կրթահամալիրի նախաձեռնությամբ:
 
Միակ հանգամանքը, որ կարող է խանգարել իմ մասնակցությանը որպես հանձնաժողովի անդամ, դա խիտ աշխատանքային գրաֆիկն ու հաճախակի գործուղումներն են: Այդ իսկ պատճառով խնդրում եմ տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն գնահատվելիք մրցույթային աշխատանքների մոտավոր քանակի և գնահատման կարգի վերաբերյալ:
 
Հարգանքներով՝
Հրայր Գրիգորյան
Բիզնեսի Զարգացման Մենեջեր
Հայաստան, Թուրքմենիա, Տաջիկստան
HP Enterprise Servers, Storages and Networking Division
 
 

Add new comment