Դիջիթեքը լրացուցիչ կրթության գործիք

Անվանակարգի պարզաբանում
 
Լրացուցիչ կրթությունը, որպես տնային առաջադրանքների փաթեթ,  պարունակում է դասավանդողի կազմած առաջադրանքները: Դրանք կարող են լինել շաբաթական, ամսական, կիսամյակային, տարեկան: Ներկայացվող փաթեթը պետք է պարունակի նաև  սովորողի կատարած առաջադրանքների արդյունքներ: Լրացուցիչ կրթության այդ ձևը կարող է պարունակել նաև նախագծեր և դրանց արդյունքներ: Լրացուցիչ կրթության նյութ կարող է լինել նաև երկարացված օրվա դասընթացի նախագիծը, փաթեթը:

 

Լրացուցիչ կրթությունը, որպես սովորողի նախասիրության զարգացում, իրականացվում է դպրոցում և դպրոցից դուրս: Սովորողները մասնակցում են խմբակների, անհատական դասընթացների, ակումբների: Անվանակարգում կարող են ներկայացված լինել այդ խմբակների և պարապմունքների նախագծերը, արդյունքները:

 

Անվանակարգին ներկայացվող պահանջներ

Դիջիթեքը լրացուցիչ կրթության գործիք անվանակարգում կարող են ընդգրկվել հետևյալ ուղղությունները.

1.Լրացուցիչ կրթությունը՝ որպես տնային առաջադրանքի փաթեթ

2. Լրացուցիչ կրթությունը՝ որպես  սովորողի ընտրած դասընթացի լրացուցիչ ուսուցում (նախասիրության, օժտվածության զարգացման և այլն)

Դասավանդողը ներկայացնում է.

Որպես լրացուցիչ տնային առաջադրանք՝ դասավանդողը ներկայացնում է տվյալ առարկայի համար նախատեսված առաջադրանքների փաթեթը, կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագիծը, ծրագիրը: Պետք է երևա, թե որ թվային միջոցներն ու գործիքներն են օգտագործվել առաջադրանքը կազմելիս, կատարելիս:

Ներկայացվում են նաև արված աշխատանքից արդյունքներ:

Որպես լրացուցիչ կրթության գործիք՝ դասավանդողը ներկայացնում է այն փորձը, որը նա կիրառում է սովորողի հետ լրացուցիչ կրթություն իրականացնելիս, ներկայացնում է արդյունքը, նյութերը, մեդիափաթեթը:

Սովորողը ներկայացնում է.

 Որպես տնային առաջադրանքի փաթեթ՝ սովորողը ներկայացնում է 

մեկ տարվա ընթացքում իրականացրած աշխատանքը/աշխատանքները (մեդիափաթեթը):

Ուսպլանից դուրս իրականացվող լրացուցիչ կրթության իր դասընթացը սովորողը ներկայացնում է, եթե այն իրականացնելիս գործածվում են թվային միջոցներ: Լրացուցիչ կրթությունը կարող է իրականացվել կրթահամալիրում կամ կրթահամալիրից դուրս:

Ներկայացվող նյութը պետք է հրապարակված լինի դասավանդողի կամ սովորողի բլոգում: 

Հանրակրթական Դիջիթեք 2016-ի հայտերը:

 

Add new comment