Հանրակրթական Դիջիթեք 2014

Հանրակրթական Դիջիթեք 2014

Հանրակրթական Դիջիթեք 6-րդ բաց ստուգատես

Թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ

Աջակից՝                     ՀՀ   ԿԳՆ

Կազմակերպիչ՝              Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Պաշտոնական կայք        www.digitech.mskh.am 

Նպատակը՝                 հանրակրթության մեջ թվային միջոցների, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, մոբիլ և ստեղծական ուսուցման փորձի ամփոփում, խրախուսում, տարածում      

Անվանակարգերը՝

  1. Էլեկտրոնային գիրք, մեդիագրադարանի փաթեթ
  2. Ինտերակտիվ դաս
  3. Ուսումնական նյութ, այդ թվում՝ հեռավար ուսուցման, Notebook ծրագրով
  4. Մեդիակրթության նոր գործիքի, միջոցի յուրացում-կիրառում
  5. Մանկավարժական հոդված
  6. Մեթոդական-մանկավարժական թարգմանություն, այլոց փորձի ուսումնասիրություն-ներկայացում
  7. Ուսումնական բլոգ, կայք, էջ
  8. Առցանց TV, TV, Radio and Video Art
  9. Գործուն աջակցություն Հանրակրթական Դիջիթեքին, Հանրակրթական Դիջիթեքի տարածում
  10. Ուսումնական նախագծերի ամփոփում-ներկայացում. արդյունքներ
  11. Ուսումնական-ստեղծագործական հավաքի, պլեների, ճամբարի նախագիծ
  12. Դիջիթեքը հիմնական դպրոցի շրջանավարտի գործիք
  13. Դիջիթեքը ընտանիքում
  14. Դիջիթեքը լրացուցիչ կրթության գործիք
  15. Հեքիաթասաց Դիջիթեք
  16. Ամանորի, Սուրբ Ծննդյան Դիջիթեք
  17. Դիջի-համերգ, Դիջի-ծես
  18. Աշխատողի, սովորողի, ծնողի ուսումնական գործունեության դիջիպատում 2013-2014
  19. Դիջի-էկո ձմեռ
  20. Հանրակրթության մեդիասպասարկում

Հունվարի 14-ից փետրվարի 3-ը՝ մրցութային նյութերի հրապարակում ուսուցիչների և սովորողների բլոգներում, անհատական կայքերում, mskh.am-ում, այլ սոցցանցերում. անհատական, խմբային, դասարանական, դպրոցական, ընտանեկան մասնակցության հայտերի ընդունում: Ընդունվում են Հանրակրթական դիջիթեք 5-րդ ստուգատեսից՝ 2013թ. փետրվարի 9-ից հետո ստեղծված նյութերը, որոնք բավարարում են ստուգատեսի՝ ըստ անվանկարգերի ներկայացված պահանջներին։ Հանրակրթական դիջիթեքի մրցանակը ստեղծագործական ճամբարի ուղեգիրն է։ Հատուկ, խրախուսական, անվանական մրցանակներ հայտարարում և հանձնում են նախաձեռնող անհատները, խմբերը, կազմակերպությունները։ 

Կրթահամալիրը արտերկրից ներկայացված հայտի և հոդվածի հայերեն թարգմանությունն ապահովվում է:

Փետրվարի 3-ին՝ ստուգատեսի պաշտոնական բացումը, փետրվարի 7-ին՝ պաշտոնական փակում, մրցույթի ամփոփում, մրցանակների հանձնում։ Փետրվարի 4-6-ը՝ դիջիթեքյան բաց պարապմունքներ, կլոր սեղաններ, ցուցադրություններ, ներկայացումներ, մրցութային հանձնաժողովի աշխատանք։

Փետրվարի  8-ին՝ դիջի-ղափամայի ծես։

Ցանկացողները կօգտվեն կրթահամալիրի հյուրատնից: Կրթահամալիր կրթական բոլոր օբյեկտներում մշտապես գործում է անլար ինտերնետ։ 

Հանրակրթական Դիջիթեք 2014-ի տնօրեն՝ Լուսինե Բուշ (374)93-24-50-25

Երևան, ՀԱԶ Բ-1 թաղամաս, Րաֆֆի 57

Տեղեկատու` (374) 10-74-72-46, (374)91-43-10-99

Էլեկտրոնային հասցե` digitec@mskh.am                                                                     

Add new comment